ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
-
1. «ԱյԴի Բանկ» ՓԲԸ կողմից մատուցվող հաշվի սպասարկման ծառայությունից օգտվող հաճախորդը /այսուհետ՝
Հաշվետեր/, ընդունելով սույն համաձայնությունը, սույնով հանձնարարում է Բանկին առ այն, որ յուրաքանչյուր անգամ,
երբ «Իդրամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ծրագրային լուծման ներքո աշխատող ավտոմատ
ինքնասպասարկման սարքերի, ինչպես նաև «Իդրամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ պայմանագիր կնքած
այլ վճարահաշվարկային կազմակերպությունների ավտոմատ ինքնասպասարկման սարքերի միջոցով իրականացվի Բանկի իր
դրամային հաշվի համալրում՝ «Իդրամ» դրամապանակի լիցքավորման նպատակով, Բանկն առանց լրացուցիչ անգամ
ակցեպտավորման ավտոմատ ինքնասպասարկման սարքերի միջոցով Հաշվետիրոջ ընթացիկ դրամային բանկային հաշվին ուղղված
դրամական միջոցներն ուղղի «Իդրամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում գործող իր ակտիվ հաշվառման
հաշվի լիցքավորմանը: Ընդ որում, վերոնշյալ նկարագրված յուրաքանչյուր գործարք և վճարման հանձնարարական համարվելու
է իրականացված Հաշվետիրոջ կողմից։
-
2. Հաշվետերը գիտակցում և ընդունում է, որ Բանկն իր հանձնարարականը չի կատարի, եթե իր դրամային հաշվին առկա լինի
սահմանափակում (ԴԱՀԿ պարտավորության առկայություն)։
-
3. Համաձայնությունը տրված է համարվում սույն Համաձայնությունը Բանկի առցանց համակարգում կամ բջջային
հավելվածում (online banking կամ mobile banking) «Ստորագրել» կոճակը սեղմելու և Idram համակարգում գրանցված
Հաշվետիրոջ PIN կոդը մուտքագրելու միջոցով հաստատելու պահից։
-
4. Հաշվետերը հաստատում և երաշխավորում է, որ սույն Համաձայնության տրման պահին գործում է սթափ մտքով, առանց
որևէ մոլորության և հարկադրանքի ազդեցության, լիովին հասկանում և գիտակցում է իր կողմից տրված Համաձայնության
(այդ թվում՝ հանձնարարության) իրավական բնույթը և դրա հետևանքները, գործում է իր անկաշկանդ կամքով և
ցանկությամբ: